AM
21 Մայիս 2026 - 08:46 AMT

ՀՀ-ն ու Նիդերլանդները քննարկել են պաշտպանական համագործակցության հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսը քննարկել են պաշտպանական համագործակցության հեռանկարները:

Նախարարի տեղակալը շնորհավորել է պաշտպանության հարցերով կցորդին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող թեմաներ։