AM
21 Մայիս 2026 - 10:30 AMT

«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակից ևս 12 անդամ դուրս կգա․ Կուսակցության հայտարարությունը

«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակից ևս 12 թեկնածու դուրս կգա: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել:

Կուսակցությունը հայտարարել է, որ հաջողության դեպքում կձևավորի կարճաժամկետ կառավարություն կամ կհրաժարվի մանդատներից:

«Ինչպես գիտեք մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։

Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։ ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում։

Գնացեք ընտրության, քվեարկեք բոլորին դեմ։»,-նշված է հայտարարության մեջ։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։