ՀՀ ՊՆ-ն հերքել է համացանցում տարածված տեսանյութը, ըստ որի «Ջերմուկի հատվածում բանակային դիրք է հանձնվել»՝ այն որակելով ապատեղեկատվություն:
«Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»։ Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:
Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը տեսանյութ էր տարածել, որտեղ անհայտ անձը հայտնել էր, թե 44-օրյա պատերազմի մասնակից է, անցյալ ամիս եղել է Ջերմուկում, և իրենց ասել են, թե դիրք պետք է հանձնեն. «Մայիսի 8-ին դիրքը տվեցին թուրքին»։





