AM
22 Մայիս 2026 - 09:06 AMT

Խուզարկում են պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տունը

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է իրականացվում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:

Կառույցը դեռևս այլ մանրամասներ չի ներկայացրել և չի հստակեցրել, թե որ գործի շրջանակում են կատարվում քննչական գործողությունները։

Գրիգորյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Նա հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի հետ և ընդգրկված է ցուցակի 7-րդ հորիզոնականում։