Մայիսի 24-ին՝ Հոգեգալստյան տոնին ՀԱԵ 4 վարդապետի կշնորհվի եպիսկոպոսության աստիճան, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունենալու Մայր տաճարում՝ Սուրբ պատարագին համընթաց, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի ձեռամբ։
Եպիսկոպոսության աստիճան է շնորհվելու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ հոգեշնորհ տեր Անանիա վարդապետ Ծատուրյանին և Մայր աթոռի քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
Սուրբ պատարագը սկսվելու է ժամը 10:30-ին։
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից:





