AM
22 Մայիս 2026 - 10:28 AMT

Վարչապետ․ ՀՀ-ից զենք արտահանելու երկարաժամկետ պայմանագրեր կան

Հայաստանից զենքի արտահանումները շարունակական բնույթ են կրելու, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ճեպազրույցի ժամանակ։

«Այո, պայմանագրեր կան, նաև երկարաժամկետ պայմանագրեր կան, և այդ պայմանագրերն աշխատելու են»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը:

Ավելի վաղ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ հայկական արտադրության զենք արտադրող երեք ընկերություն միլիոնավոր դոլարների արտահանում է իրականացրել երկու երկիր։ Սակայն նախարարը չէր հստակեցրել, թե որ ընկերություններն են իրականացրել արտահանումը, ինչ զինատեսակներ են մատակարարվել և որ երկրներ են ուղարկվել։