AM
22 Մայիս 2026 - 12:57 AMT

Գրիգորյանի տան և շտաբի խուզարկությունն ավարտվել է․ Առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ավարտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկությունները։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները առգրավել են համակարգիչներ և փաստաթղթեր, հայտնում է Aysor.am-ը:

Վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվում ընդդիմադիր պատգամավորի բնակարանում և գրասենյակում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից «վերածվել է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի»։

«Հրավիրում ենք միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա»,- նշել էր նա։