AM
23 Մայիս 2026 - 07:20 AMT

ՀԿԿ-ն մեղադրել է ԲՀԿ ներկայացուցիչներին Տավուշում ընտրակաշառք տալու մեջ․ Կան ձերբակալվածներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Հրապարակվել է տեսանյութ, որում ներառված են հեռախոսազրույցների գաղտնալսումներ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։