AM
25 Մայիս 2026 - 06:34 AMT

Առգրավել են Արցախի նախկին նախագահի հեռախոսը

Առգրավել են Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:

Նա նշել է, որ ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է:

«2008 թվականին հատկացված 60 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում են ուղարկել Արցախի նախկին զինկոմիսար (1999-2011 թթ․), Պաշտպանության բանակի մարտական պատրաստության նախկին բաժնի պետ (1993-1998 թթ․), ՀՀ ՊՆ ռազմական խորհրդի անդամ, Արցախի նախկին բնապահպանության նախարար (2018-2023 թթ․), Արցախի ՀԿԱ ծառայության պետ (2013-2018թթ․), Արցախի նախագահի խորհրդական, 1998 թ-ից զինվորական ծառայության գնդապետի կոչում ունեցող, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր և պետության կազմավորման հարցում մեծ ներդրում ունեցող, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, առաջին պատերազմում հարազատ եղբորն ու հորը կորցրած Ֆելիքս Գաբրիելյանին՝ «բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ» պատճառաբանությամբ»,-գրել է նա։

Փաստաբանը հայտնել է, որ նշված բնակարանը ՀՀ-ում Ֆելիքս Գաբրիելյանի և նրա ընտանիքի անդամների միակ կեցավայրն է։

«2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ մինչև այսօր վճիռը հրապարակված չէ»,-հայտնել է նա: