AM
25 Մայիս 2026 - 07:17 AMT

Թաթոյան․ Ուզում եմ բաց խոսենք` Ռուսաստանը մեզ չի համարում գործընկեր

Ռուսաստանը ՀՀ-ին չի համարում գործընկեր պետություն, հայտարարել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

«Ուզում եմ բաց խոսենք` Ռուսաստանը մեզ չի համարում գործընկեր, այլ՝ իրենից կախված պետություն»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նրա գնահատմամբ՝ հենց այդ պատճառով էլ տարբեր ճնշումներ են կիրառվում Հայաստանի նկատմամբ։

«Դրանից էլ տուժում է հայ գյուղացին ու գործարարը: Մենք պետք է ոչ թե նայենք, թե ով է Մոսկվայի, Բաքվի կամ ուրիշ մայրաքաղաքի նախընտրած թեկնածուն, այլ պետք է ընտրենք մերը ու մեր հարցերը կլուծվեն, երբ ունենանք Հայաստանի շահով շարժվող ղեկավար ու իշխանություն»,- նշել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։