«Բարգավաճ Հայաստանն» իշխանության գալու դեպքում Հայաստանում համաներում կհայտարարի: Այդ մասին ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Արմավիրում նախընտրական հանդիպումների ժամանակ:
Նա հայտարարել է, որ Հայաստանում առողջապահությունն ու կրթությունը դարձնելու են անվճար, հայտնում է Aysor.am-ը:
«Պետք է համաներում լինի, բերդերը լիքը են, տեղ չկա: Հիմա կարող է մարդը մի անգամ սխալվել է, չի կարելի բոլորին կալանքի տակ պահել, համաներում պետք է լինի»,-ասել է նա:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





