AM
25 Մայիս 2026 - 08:23 AMT

Փաշինյան․ Ամենաուշը 2 տարուց կունենանք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացում

b>Ամենաուշը 2 տարուց կունենանք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացում, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում քարոզարշավի ընթացքում:

Նա նշել է, որ ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ է, որ բողոքում են դեպի ԵՄ քաղաքներ այցելելու համար վիզա ստանալու բարդություններից, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մեզ ասում են՝ ԵՄ-ի հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հատ վիզայի հարց չեք կարողանում լուծել: Պատճառն այն է, որ 2018-2025 թթ. Հայաստանից դեպի Եվրամիություն մեկնած քաղաքացիների թիվը 500 տոկոսով աճել է: Եվրոպական երկրների դեսպանատները չեն հասցնում այդ քաղաքացիների հոսքերն ընդունել: Հիմա մենք ասում են՝ ամենաուշը 2 տարուց մենք կունենանք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացում»,- ասել է նա:

Վարչապետն ընդգծել է, որ ապագայում Շիրակի բնակիչները «Շիրակ» միջազգային օդանավակայանից կկարողանան մեկնել եվրոպական երկրներ՝ ունենալով միայն անձնագիր և համապատասխան ավիատոմս։

2025 թվականի ապրիլին, ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտարարել էր, թե Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացումը գործնական փուլ կարող է մտնել առնվազն 4-5 տարի անց։ Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է ունենալ գործողությունների հստակ ծրագիր, որպեսզի հասկանալի լինի՝ ինչ քայլեր են իրականացվում։

Եվրոպական միության խորհուրդը 2024 թվականի հուլիսի 22-ին հավանություն է տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։ Նույն տարվա սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման վերաբերյալ պաշտոնական երկխոսության մեկնարկի մասին։