Ընտրական տեղամասային կենտրոնը փոխելու ցանկություն ունեցող ընտրողները դիմումները թե էլեկտրոնային, թե թղթային եղանակով կարող են լիազոր մարմին ուղարկել մինչև մայիսի 26-ի 14:00-ն, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաաժողովը:
Նման դիմումներ կարող են ուղարկել այն անձինք, ովքեր հաշվառված են մի համայնքում, բայց քվեարկության օրը լինելու են այլ համայնքում, ովքեր հաշվառում չունեն, ովքեր հենաշարժական խնդիր ունեն, բայց իրենց տեղամասը հարմարեցված չէ: Վերջին խմբի ընտրողները կարող են տեղամասի փոփոխության դիմում ուղարկել նաև միևնույն համայնքի կամ բնակավայրի ներսում:
Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեսանյութ է հրապարակել, որտեղ հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է, թե ինչպես կարելի է փոխել տեղամասային կենտրոնը՝ քվեարկության օրը այլ վայրում ընտրելու նպատակով։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





