AM
26 Մայիս 2026 - 07:47 AMT

ԱՄՆ Պետդեպ․ Ռուբիոն և Միրզոյանը կմասնակցեն փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը

Մայիսի 26-ին ՀՀ ժամանող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մասնակցելու է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 16։00-ին: ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Ռուբիոյի մայիսի 26-ի աշխատանքային օրակարգը

Ստորագրվելիք հուշագրի բովանդակությունը չի հրապարակվել:

Նշվում է, որ Ռուբիոն Երևանի ժամանակով ժամը 15։30-ին, Երևանում հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանելու է Երևան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ ԱԳՆ մամուլի խոսնակը նաև տեղեկացրել էր, որ ծրագրված է փաստաթղթերի ստորագրում, որից հետո Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հանդես են գալու մամուլի համար հայտարարություններով։