AM
26 Մայիս 2026 - 12:17 AMT

Ռուբիոն Երևանում է․ Մեկնարկել է նրա փակ հանդիպումը Միրզոյանի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ՝ Ժանետ Ռուբիոյի հետ ժամանել է Հայաստան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա կինը՝ Գոհար Աբաջյանը, հայտնում է Արմենպրեսը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում են ունենալու, որից հետո ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր։ Ո՛չ հայկական, ո՛չ ամերիկյան կողմը դեռևս չի հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։

Փաստաթղթի ստորագրումից հետո Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն հանդես են գալու մամուլի համար հայտարարություններով։

Մեկնարկել է հայ և ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ փակ հանդիպումը։