Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ. Կոմիտեից միայն հաստատել են տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով, գրում է Factor.am-ը:
Նշվում է, որ նա դիմել է փախուստի և թաքնվում է վարույթն իրականացնողից։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





