AM
27 Մայիս 2026 - 08:06 AMT

Միրզոյան․ Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել գերության մեջ գտնվող անձի որևէ հայտարարություն

Կոռեկտ չէ մեկնաբանել գերության մեջ գտնվող անձանց հայտարարությունները, ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտում գտնվող գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը:

«Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել որևէ հայտարարություն, որով հանդես կգա գերության պատանդառության մեջ գտնվող որևէ անձ, կարող եմ իմ ենթադրություններն ունենալ մոտիվացիայի վերաբերյալ, կարող եմ համարել այդ հայտարարությունը տրամաբանական, անտրամաբանական և այլն։ Բայց ջանք գործադրեմ՝ զերծ մնալ որևէ մեկնաբանությունից, կոռեկտ չեմ համարում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով 300,000 ադրբեջանցիների վերադարձի ծրագրին՝ Միրզոյանը դա անվանել է «հիվանդ երևակայության արդյունք, անհեթեթություն և սրիկայություն»։

«Ուզում եմ ասել, որ նախկինում, կարող եմ հիշել բազմաթիվ հայտարարություններ, պնդումներ, հավաստիացումներ մեր ընդդիմախոս շրջանակներից։ Մենք հիշում ենք առասպելները Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի մասին, հիշում ենք առասպելները օգոստոսի 8-ի հռչակագրի մասին, հիշում ենք առասպելները միջանցքի մասին, որ ասում էին՝ միջանցք է լինում»,-ասե։ է նա:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայերեն ուղերձով դիմել է հանրությանը՝ անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին։ Նա նշել է, որ «Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր», և հավելել, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ: Նա նաև ասել է, որ վախենում է, որ Փաշինյանին «մեծ պատիժ է սպասում»: