AM
27 Մայիս 2026 - 09:33 AMT

«Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակցի տարել են Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 8 կողմնակից Մասիս համայնքի Արբատ գյուղից տարվել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին հայտնել է փաստաբան Յուրա Իվանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ թե հստակ ինչում են կասկածվում ձերբակալվածները, առայժմ հայտնի չէ. պաշտպանական կողմին տեղեկություն չեն տրամադրել։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանին այս պահին թույլ չեն տալիս մտնել կոմիտե՝ իր պաշտպանյալների մոտ։

Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հացորդագրություններ է տարածում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և կողմնակիցների կողմից ընտրակաշառք տալու մասին: