AM
27 Մայիս 2026 - 12:15 AMT

Խուզարկել են ԲՀԿ-ի Վանաձորի գրասենյակը․ 10 մարդ ձերբակալվել է

Մայիսի 26-ին իրավապահները խուզարկել են ԲՀԿ-ի Վանաձորի գրասենյակն ընտրակաշառք տալու, ստանալու քրեական վարույթի շրջանակներում։ 10 մարդ ձերբակալվել է:

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է տեղեկությունը, հայտնում է Factor.am-ը:

«Ի պատասխան հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ։ Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը», հայտնել են կոմիտեից:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։