«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Շիրակի մարզի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը սեփական ձայները որևէ այլ ուժի չի փոխանցելու։ Կարապետյանը նման հայտարարություն է արել քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է նրա առանձնատան բակում, քանի որ նա գտնվում է տնային կալանքի տակ և չի կարողացել հանդիպումն անցկացնել այլ վայրում։
«Մենք հաղթելու ենք և ձևավորենք կառավարություն։ Բայց գյումրեցիներն էլ պետք է հասկանան. եթե իրենք ուզում են, որ մենք ձևավորենք կառավարություն, պետք է հունիսի 7-ին կատարեն միակ ճիշտ քայլը»,-ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց ուժը գնում է բացարձակ հաղթանակի ու շատ մոտ է դրան։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





