AM
28 Մայիս 2026 - 12:40 AMT

Փաշինյանը՝ Ծառուկյանին․ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկիա տասնամյակներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անվանել «գործակալ» և կրկին ասել, որ Արարատցեմենտը պետականացնելու են, հայտնում է Panorama.am-ը:

«Էն, որ Ծառուկյանն ասում է՝ ապացուցեք, որ «շպիոն եմ»… Բա օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է նա շպիոնին՝ Անդրանիկ Թևանյանին ներառել իր ընտրական ցուցակ, ինքը գործոկալ է

Էդ ժարգոնն էլ, ասում եմ, հլը մի հատ խելքդ գլուխդ հավաքի, հլը մի հատ քեզ հաշիվ տու, թե դու ով ես և ընդհանրապես, ում հետ ես խոսում, հանցագործ։ Հեսա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ․ Հեսա Արարատցեմենը պետականացնելու ենք և այդ հանցավոր գարծարքի համար դու ու խնամիդ պատասխանատվության եք ենթարկվելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար և պատրաստվի, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն, մինչև 2031 թիվը։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։

Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի խոստանում եմ»,-ասել է Փաշինյանը:

ԲՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հրապարակմամբ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ քաղաքական դաշտում բացակայում է բովանդակային և զուսպ քննարկման մթնոլորտը։

«Այսօր՝ տոնական օրվա մի պահից սկսած, բազմաթիվ լրագրողներից ստանում եմ նույն հարցը՝ լսե՞լ եք վարչապետի հայտարարությունն ու ի՞նչ արձագանք կտաք։

Քանի որ այդ պահին Ապարանում մասնակցում էինք օրվա խորհրդին նվիրված տոնակատարություններին, խոստացա ավելի ուշ լսել ու արձագանքել։ Լսեցի ու անկեղծ իմ մոտ մի պարզ մարդկային ցանկություն առաջացավ․ առաջիկայում ունենալ այնպիսի վարչապետ, որի ձևակերպումներին կարելի է զուսպ և բովանդակային արձագանք տալ, բանավիճել, փաստարկներ բերել, հակափաստարկներ լսել։

Իսկ հիմա ես եմ հարց տալիս իմ գործընկեր լրագրողներին՝ ի՞նչ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին։ Կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել, ես դեմ չեմ։

Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց։ Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, ինքը՝ բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում։ Մենք խոսում ենք երկիրը առաջ տանելու օրակարգից, իսկ իր առաջարկածը նույնն է, ինչ 8 տարի առաջ՝ բռնել, նստացնել, վանդակների մեջ գցել և այլն։ Ցավում եմ, որ սա է մերօրյա իրականությունը»,-գրել է նա:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։