Հունիսի 1-ին հայկական Eleveight AI ընկերությունը գործարկելու է աշխարհում եզակի արհեստական բանականության տվյալային կենտրոն՝ «ԱԲ գործարանը», որն աշխատելու է NVIDIA Blackwell B300 չիպերի հիման վրա։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրներին»,-գրել է նա:
Ծրագրի ներդրումային ծավալը կազմել է 70 միլիոն դոլար։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը քննարկել էին Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի ընթացքին վերաբերող հարցեր։





