«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 3-ին Երևանում անցկացնելու է քայլերթ և հանրահավաք՝ քաղաքացիներին հրավիրելով միանալ իր ներկայացրած փոփոխությունների օրակարգին։
Հայտարարության համաձայն՝ քայլերթը կմեկնարկի ժամը 16:30-ին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու տարածքից դեպի Հանրապետության հրապարակ։
Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում նախատեսված է հանրահավաք։
«Դու՛ արժանի ես փոփոխության»,- նշված է քաղաքական ուժի տարածած հայտարարության մեջ։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





