AM
29 Մայիս 2026 - 11:28 AMT

Մարուքյանը՝ Կիրանցում․ Սա ամոթի պատ է

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է անցկացրել Կիրանցում` մեկնարկելով գյուղի հայտնի պատի մոտից, որտեղ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է դրա կառուցման հանգամանքներին և սահմանային զարգացումներին։

«Սա ամոթի պատ է, քանի որ կողմերը պետք է պայմանավորվեին, որ ճանաչված սահմանային գծից զորքերը, եթե առաջ են կանգնած, ետ են քաշվում։ Իսկ հիմա ի՞նչ է տեղի ունեցել, Հայաստանը իր զոսրքերը ետ է քաշել և կառուցել այդ պատը»,-ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Նրա խոսքով՝ պատի լուսանկարահանումը թույլատրված չէ, սակայն Հայաստանի տուրիզմի կոմիտեն այն լուսանկարել և իր կայքում ներկայացրել է որպես խաղաղության խորհրդանիշ։

Մարուքյանը նաև նշել է, որ, իր գնահատմամբ, Ադրբեջանը պետք է ի պատասխան ազատեր Բերքաբերի օկուպացված վարելահողերը, սակայն դա տեղի չի ունեցել։

«Էս ա իրենց բանակցած բովանդակությունը»,- ասել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։