AM
29 Մայիս 2026 - 14:28 AMT

Քվեարկության նախորդ օրը քարոզչությունն արգելվում է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցրել են, որ քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին, ինչպես նաև քվեարկության օրը մինչև ժամը 20։00-ն նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելվում է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները : Կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներն, ըստ ցանկության, ստորագրել են նմուշների վրա։Մայիսի 30-ից սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը, իսկ տպագրության ընթացքին հետևել ցանկացող քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների և դիտորդների ներկայացուցիչները պետք է նախապես դիմեն ԿԸՀ։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։