AM
29 Մայիս 2026 - 14:34 AMT

ԲՀԿ-ի գրասենյակներում խուզարկություններ են․ Ձերբակալվել է 7 անձ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ։ Այս մասին տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Radar Armenia-ն:

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասել են կոմիտեից։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։