Բաքուն պահանջում է, որ ՀՀ-ն հանրաքվե անցկացնի, ԵԱՏՄ-ն ևս պահանջում է՝ «այսպիսի ինքնիշխան կառավարում», հայտարարել է «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությունը:
Նա ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարվա արդյունքները։
«1. Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի, որ փոխվի Սահմանադրությունը:
2․Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը պահանջում են, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի, որ որոշենք մեր ապագան ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում։
Ահա այսպիսի ինքնիշխան կառավարում․․․»։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





