ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարների բանավեճին: Այդ մասին նա ասել է Հանրայինի եթերում:
«Այդ ֆորմատը ինձ դուր չի գալիս, 19 հոգի, փոքր կտորներով, հնարավոր չի լինում թեման բացել, լավ ֆորմատ չի։ Ես կարծում եմ, որ այլ կերպ պետք է լիներ»,- ասել է նա։
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է նախընտրական խոշոր հեռուստաբանավեճերի կազմակերպման մասին, որոնք նախատեսված են հունիսի 1-ին, 2-ին և 4-ին և հեռարձակվելու են ուղիղ եթերում։ Հունիսի 4-ին նախատեսված եզրափակիչ բանավեճին հրավիրվել են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





