ԲՀԿ-ն լսել է լսել է մարդկանց խնդիրները՝ տաքսիստի, շինարարի, մանկավարժի, ուսանողի՝ բոլորի, կազմել լուծման ծրագիր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին թիմակիցների հետ Սպիտակում դիմավորել են դհոլ-զուռնայով:
Ծառուկյանն ասել է, որ բազմաթիվ քաղաքացիներ, իր գնահատմամբ, մտավախություն ունեն ընդդիմադիր ուժերի հավաքներին մասնակցելու հարցում, քանի որ, ըստ նրա, նրանց սպառնում են աշխատանքից ազատել, փակել բիզնեսները և կիրառել այլ ճնշումներ, հայտնում է Panorama.am-ը:
«Խաբել են անցած 8 տարիներին։ Ասել են՝ խլելու ենք, տալու ենք ժողովրդին, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչն է ավելացել։ Միայն հարկերը, տուրքերը, վարկերը։ Հիմա էլ փորձում են վախեցնել։ Ծառուկյանին են ահաբեկում, ասել են՝ գործարաններն ենք խլելու, տունը վերցնելու ենք ծերանոց սարքենք։ Այ ձեր ցավը տանեմ, ծերանոց սարքող էիք, 15 մլրդ ծախսել եք, 100 մլն էլ ծախսեիք, մի 3 հատ ծերանոց սարքեիք։ Ուզում են դիվիդենտ շահել ժողովրդի աչքին, ասենք, Ծառուկյանի տանը 20 ծեր մնաց, դա ի՞նչ է տալու ժողովրդին։ Կարգին բան ասեք»,-ասել է Ծառուկյանը։
Նա նաև ընդգծել է, որ հասարակությունը հոգնել է վիրավորանքներից, փոխադարձ մեղադրանքներից և քաղաքական հակառակորդների հասցեին հնչող կոշտ արտահայտություններից։
Ավելի վաղ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանին մեղադրել էր պետությունը թալանելու և օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ գործակցելու համար։
«Քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ։ Պատրաստվի՛ր, «Արարատցեմենտը» պետականացնում ենք, և էդ հանցավոր գործարքի համար դու ու խնամիդ պատասխանատվություն եք կրելու՝ Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվիր, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը: Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ»,- ասել է նա։





