Հայաստանը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրության հարցին կանդրադառնա միայն այն դեպքում, երբ այդ խնդիրի լուծումը կտրում դրվի, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Vesti.ru-ին տված հարցազրույցում:
«Երբ գործը հասնի նրան, որ այդ հարցը կդրվի կտրուկ, այդ ժամանակ այդ հարցում կոնկրետություն կլինի, և այդ ժամանակ էլ սթրես-թեստեր կանցկացնենք, եթե նման անհրաժեշտություն լինի։ Հիմա մենք պարզապես նման սցենար չենք դիտարկում»,- ասել է Հայաստանի փոխվարչապետը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի առաջ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարց չի դրվել։
Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել՝ հորդորելով Հայաստանին հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները մինչև 2026 թվականի դեկտեմբերը պետք է պատրաստեն զեկույց Հայաստանի համար հնարավոր հետևանքների վերաբերյալ, եթե նրա մասնակցությունը ԵԱՏՄ-ում կասեցվի։ Փաստաթղթում ընդգծվել է, որ նման քայլերը քննարկվում են միության երկրների տնտեսական անվտանգության համար առկա ռիսկերի պատճառով, որոնք կապված են Երևանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի հետ։





