AM
2 Հունիս 2026 - 07:30 AMT

Խուզարկություններ են կատարվում Արմավիրի ավելի քան 20 հասցեում

Հունիսի 2-ի վաղ առավոտյան Արմավիրի մարզում իրավապահ մարմինները լայնածավալ խուզարկություններ են սկսել՝ ընդգրկելով բազմաթիվ հասցեներ, հայտնում է «Հետքը»:

Աղբյուրն հայտնել է, որ իրավապահները զենք և զինամթերք են որոնում։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հավելյալ տեղեկություններ չի հայտնել, սակայն նշել է, որ ավելի քան երկու տասնյակ հասցեներում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։