«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Դատարանը կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը՝ արգելելով նրա հրապարակային խոսքը»,- նշել է փաստաբանը, հայտնում է Aysor.am-ը:
2025 թվականի նոյեմբերի 13-ին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին։
Սամսոնյանի և Սաղաթելյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «խուլիգանության» հոդվածով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Գործի շրջանակում նշվել էր, որ մինչ այդ Սիմոնյանը նրանց հասցեին հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել, իսկ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը պատասխանել էին նրան։





