Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Բյուրեղավանի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով համայնքի բնակչին խոստացել և տվել է ընտրակաշառք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ։
Կատարվել խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հունիսի 1-ին ևս Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում՝ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 8 անձ։





