AM
2 Հունիս 2026 - 12:54 AMT

Ալեքսանյան. Եթե այս վիդեոն տեսնում եք, ինձ ձերբակալել են կամ կալանավորել

Հրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի նախապես պատրաստված տեսաուղերձը, որը պետք է հրապարակվեր նրա ձերբակալման կամ կալանավորման դեպքում։ Այն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Նա հորդորել է բոլորին մասնակցել ընտրություններին:

«Եթե այս վիդեոն տեսնում եք, ինձ ձերբակալել են կամ կալանավորել: Այս ամեն ինչն այս իշխանությունների վախի, անճարության, թուլության արդյունքն է։ Ինչ-որ սին, փուչիկ, փրփուր բաներից կախվելով՝ փորձում են տարբեր մարդկանց ձերբակալել, կալանովերլ, մարդկանց լարվածությանմեջ պահել: Ժողովուրդ, չի ստացվելու ձեզ մոտ, համակերպվեք դրա հետ:

Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, ունենալու ենք Սամվել Կարապետյան ուժեղ վարչապետ»,-ասել է նա տեսաուղերձում:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։