AM
2 Հունիս 2026 - 14:08 AMT

Խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը

Խուզարկում են լրագրող, հանրային ընդդիմադիր գործիչ Նաիրի Հոխիկյանի տունը։ Տեղեկությունը հաստատել են քննչական կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան:

«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- հայտնել են ՔԿ-ից։

Մայիսի 31-ին Նաիրի Հոխիկյանը տեղեկացրել էր Նորակերտում գտնվող իր տան վրա կատարված հարձակման մասին՝ նշելով, որ իրեն հարվածներ են հասցրել դեմքին և գլխին։ Նա համոզմունք էր հայտնել, որ տեղի ունեցածը եղել է ՔՊ-ի կողմից ուղղորդված գործողություն։