AM
3 Հունիս 2026 - 07:22 AMT

Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվել է

«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Ուժեղ Հայաստանի» աջակից Ա․Ա․-ն (Ալեքսան Ալեքսանյան. խմբ․) ձերբակալվել է հավաքներին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։

ՔԿ-ի պնդմամբ՝ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին ու հավաքներին մասնակիցներ ներգրավելու նպատակով 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևական աշխատանքի է ընդունել մոտ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։