«Պանցիր-C1» զենիթահրթիռային-հրանոթային համալիրը կպահպանի Սոչիի Օլիմպիական օբյեկտները 2014թ. Օլիմպիական խաղերի ժամանակ, հաղորդում է sport-express.ru-ն:
Նոյեմբերին Օլիմպիադային նախապատրաստվելու և օլիմպիական օբյեկտների պատշաճ պաշտպանության ապահովման շրջանակներում տեղի ունեցան մարտական զորավարժություններ, որին մասնակցել է այդ տիպի 4 մեքենա:
Ապրիլին 10 նոր մեքենա փոխանցվեց ռուսական բանակին: «Պանցիր-C1»-ը նախատեսվում է ինքնաթիռների, ուղղաթիռների, «անօդաչու սարքերի» ու ավիացիոն հրթիռների դեմ պայքարի համար:





