2 Հուլիս 2012 • 13:56 AMT
Հայ լողորդներն անում են ամեն ինչ, որ Օլիմպիադայում նախկինում ցույց տված արդյունքները գերազանցեն
Հայաստանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում ներկայացուցիչ կունենա նաև լող մարզաձևում: Կանանց պայքարում 100 մ թիկնալող ձևում հանդես կգա Անահիտ Բարսեղյանը, իսկ տղամարդկանց 100մ ազատ ոճում՝ Միքայել Քոլոյանը: Այս մարզիկների անձնական մարզիչ և ՀՀ պատանեկան թիմի ավագ մարզիչ <b>Արման Վահանյանը</b> PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշեց, որ հանրապետության առաջնությունից հետո սկսել են պատրաստվել զուտ Օլիմպիադային: