5 Հուլիս 2012 • 08:03 AMT
Սկսել եմ ըմբշամարտով զբաղվել, որպեսզի բոլորից ուժեղ լինեմ
Յուրի Պատրիկեևն իր երկրորդ Օլիմպիական խաղերին մեկնում է չեմպիոն դառնալու հստակ մտադրությամբ: Նա հույս ունի, որ այս անգամ ոչինչ չի խանգարի Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճելուն: PanARMENIAN.Net-ին նա պատմել է, թե ինչու չհաջողվեց Պեկինից վերադառնալ ոսկե մեդալով, ինչպես է ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը և թե ինչպես է առաջարկություն արել իր կնոջը: Նա խոսել է նաև հայերեն լեզվի դժվարության ու հունահռոմեական ըմբշամարտի առանձնահատկությունների մասին: