30 Մարտ 2019 • 18:27 AMT
ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարին
ԱԱԾ-ն կաշառք տալու կասկածանքով ձերբակալել է առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատել է տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում։ Թորոսյանը նշել է, որ տեղակալը բերման է ենթարկվել, այլ տեղեկություններ նախարարը չունի։ Արսեն Դավթյանը նշանակվել է պաշտոնում 2018 թվականի մայիսի 23-ին: