Վերահսկիչ պալատը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի ՎՊ 2012թ. հաշվետվության վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին:
ՎՊ տարածած հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` քաղաքաշինությունը ՀՀ-ում կենuագործունեության համար բարենպաuտ տարածական միջավայրի uտեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է`
ա) Հայաuտանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մաuերի uոցիալ-տնտեuական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների կայուն զարգացման և դրանց նպատակային oգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանuպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեuման, ծրագրման և նախագծման բոլոր տեuակները.
բ) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպեu նաև տարածքների բարեկարգման բոլոր տեuակները.
գ) շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջներին համապատաuխան:
Նշենք, որ Վերահսկիչ պալատի 2012թ. ընթացիկ հաշվետվություններում արձանագրվել են ոչ միայն շինարարության, այլև` քաղաքաշինական մյուս տարրերին վերաբերվող խախտումներ և թերություններ:
Ինչ վերաբերում է նախարարի հնչեցրած «հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների, խախտումները ծնող հանգամանքների մասին» մտքին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ արդեն երկրորդ տարին է ՎՊ-ն կառավարությանն առաջարկում է վերանայել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը», որը հաստատվել է 23.06.2011թ. 879-Ն կառավարության որոշմամբ: Ավելին, վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում այժմ քննարկվում է հենց ՎՊ մասնագետների կազմած բավականին խորքային և սկզբունքային նախագիծ»:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության նախարարՍամվել Թադևոսյանը հայտարարել էր, որ Վերահսկիչ պալատի 2012թ.-ի հաշվատվության գերակշիռ մասը վերաբերում էր շինարարության ոլորտին, մինչդեռ փաստաթղթում նշված է քաղաքաշինական ոլորտ: Նա նշել է, որ Ազգային ժողովում ևս հստակ մանրամասնել է, որ ՎՊ արձանագրած խախտումներն ու բացթողումները վերաբերում են պետական միջոցներով շինարարական աշխատանքներին, այլ ոչ թե քաղաքաշինության ոլորտին:





