AM
4 Հուլիս 2013 - 07:47 AMT

Տիգրան Սարգսյան. Եկել է պատասխան տալու ժամանակը

Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած քննարկմանը, որը վերաբերում էր պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործմանը: Նրա խոսքով, այդ խորհրդատվությունից հետո բավական մեծ աշխատանք է կատարվել` ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցները վերապատրաստում են անցել:

Վարչապետը նշեց, որ ֆինանսների նախարարույթունը դիտարկումներ է իրականացրել`ինչպիսին է այսօր իրավիճակը, և այդ բոլոր նյութերը կտրամադրվեն նախրարներին:

«Եկել է պատասխան տալու ժամանակը: Այսուհետ մենք լինելու ենք բավական խստապահանջ ցանկացած խախտումների մասով»,- նշեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարական տվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին վերահսկիչ ծառայության բոլոր բացահայտումներն ու ակտերը ուղարկել իրավապահ մարմիններին: Նա նաև հանձնարարեց հրապարակային դարձնել Վերահսկիչ պալատի ստուգումների պարբերական արդյունքները: