AM
4 Հուլիս 2013 - 09:10 AMT

Հուլիսի 9-ին Երևանում տեղի կունենա հայ-ռումինական գործարար համաժողով

Հուլիսի 9-ին Երևանում տեղի կունենա հայ-ռումինական գործարար համաժողով: Գործարար համաժողովը տեղի կունենա հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:

Համատեղ կազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերողների և Գործարարների միությունը:

Համաժողովին կմասնակցեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար պարոն Գագիկ Բեգլարյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար պարոն Վարուժան Ոսկանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Վահրամ Ավանեսյանը և գործարարներ: