ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, չինական «Poly Group» ընկերության ներկայացուցիչներին՝ նախագահի տեղակալ Դայ Նինգի գլխավորությամբ:
Բարկովսկին տեղեկացրել է, որ «Poly Group»-ը Չինաստանի ամենամեծ և ազդեցիկ պետական ընկերություններից է և հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրի համաֆինանսավորմամբ:
Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի արբանյակային ծրագրի իրականացման գործընթացի առկա վիճակը, նշել է, որ այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում.
«Այսօր աշխատում ենք Ռուսաստանի հետ: Մենք ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները և կսպասենք ձեր արձագանքին»,-նշել է նախարարը։





