AM
20 Հուլիս 2013 - 09:55 AMT

«Էլիտ Շանթ»-ի որոշ արտադրատեսակների արտադրության արգելանքը հանվեց

«Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենը կողմից ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն է ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 18.07.2013թ. փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, ծառայության պետի 2013թ. հուլիսի 19-ի որոշմամբ վերացվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթների և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրության արգելանքը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հուլիսի 15-ի հրամանով արգելվել էր «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը, ինչպես նաև «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: