Սեյրան Սարգսյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 26.07.2013թ.-ից:
Պարոն Սարգսյանն իր կարիերան սկսել է 1996թ.-ից՝ աշխատելով Հայաստանի և ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի տարբեր կազմակերպություններում: 2006թ.-ից պրն Սարգսյանն ընդունվել է աշխատանքի Հայաստանի Բանկերի Միություն, որտեղ նախ զբաղեցրել է Գործադիր տնօրենի, այնուհետև 2006-ից 2011թթ.՝ Փոխնախագահի պաշտոնները: Ներկայումս նա հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության Գործադիր տնօրեն:
Պարոն Սարգսյանն ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի թեկնածուի գիտական աստիճան՝ շնորհված ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից, ինչպես նաև Մագիստրոսի կոչում ԱՄՆ-ի Այովայի պետական համալսարանի կողմից:





