Նշանավոր Բի-Դի-Օ (BDO)ընկերությունների խումբն այս տարի նշում է միջազգային ասպարեզում իր գործունեության 50-ամյակը: Հոբելյանական տարեդարձի առթիվ աշխարհի 138 երկրում գործող այս հեղինակավոր աուդիտորական ընկերությունների խումբն անակնկալ ունի: «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ն, որպես խմբի անդամ, սոցիալական ուղղվածությամբ ընկերություններին առաջարկում է 50 ժամ ընդհանուր ժամաքանակով անվճար խորհրդատվություն` իր կողմից առաջարկվող ծառայությունների շրջանակում, մինչև 2013 թվականի ավարտը, ասվում է Ամերիաբանկի հաղորդագրությունում:
«Բի-Դի-Օ» Արմենիան նաև աննախադեպ առաջարկներ ունի, որոնք կարող են արժեքավոր լինել գործարար աշխարհի ներկայացուցիչների, պետական կառույցների, հետազոտական ընկերությունների, առանձին հետազոտողների, գիտնականների և այլ ընկերությունների և անհատների համար:
Ընկերությունն առաջարկում է օգտվել BDO Compass ծրագրային գործիքի լայնամասշտաբ հնարավորություններից: Ընկերությունների խումբը լայնածավալ հետազոտություններ է անցկացնում աշխարհի տարբեր երկրների մակրոտնտեսական և միկրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ, և ցանկացողները, ստանալով հասանելիություն BDO Compass գործիքին, կարող են ծանոթանալ իրենց հետաքրքրող երկրի մասին առկա վերլուծություններին:
Ներդրողների համար «Բի-Դի-Օ Արմենիան» ունի BDO Ambition Survey-ը, որը կարող է անհրաժեշտ ու կարևոր տեղեկություններ տրամադրել աշխարհի տարբեր երկրների ներդրումային կլիմայի վերաբերյալ: Ընկերությունների խումբը հարցում է անցկացրել աշխարհի խոշոր միջազգային ընկերությունների ղեկավարների շրջանում, որի հիման վրա կազմվել է տեղեկատվական նյութ, թե որ երկրում ներդրումների համար որ ոլորտն է բարենպաստ, և ինչպիսի պոտենցիալ կա այդ ոլորտի հետագա զարգացման համար:
Ընկերությունը կազմել է 2013թ. համար տարբեր երկրների հյուրանոցային ոլորտի զբոսաշրջության զարգացման միտումների վերաբերյալ ուղեցույց: Ներկայացված են նաև մի շարք տեղեկություններ Անգլիայում, մայրցամաքային Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում հյուրանոցների գործունեության և շահութաբերության վերաբերյալ: «Բի-Դի-Օ Արմենիայի» ներկայացրած առաջարկությունները կօգնեն նոր նախաձեռնությունների իրագործման բարձր մասնագիտական աջակցություն ստանալու և գործունեության արդյունավետ ուղիներ ընտրելու հարցում:
«ԲԻ-Դի-ՕԱրմենիա» ՓԲԸ-ն «Բի-Դի-Օ» ընկերությունների խմբի անդամ է: Վերջինս «Բի-Դի-Օ» միասնական առևտրային նշանի ներքո միավորում է մեծ թվով հաշվապահական ընկերություններ ամբողջ աշխարհից: Ունենալով ավելի քան 1,204 գրասենյակ աշխարհի մոտ 138 երկրում` «Բի-Դի-Օ»-ն աշխարհում հինգերորդ ամենախոշոր ընկերությունների խումբն է:





