Ամերիաբանկի մասնաճյուղերի ցանցը համալրվեց ևս մեկով` մարտի 8-ին Երևան Մոլ առևտրի կենտրոնում բացվեց բանկի «Արշակունյաց» մասնաճյուղը:
Բանկի 10-րդ մասնաճյուղի կանաչ թելը կտրեցին Երևանի մասնաճյուղերի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն ու մանրածախ դեպարտապենտի տնօրեն Արման Բարսեղյանը:
«Մասնաճյուղն առաջարկում է անակնկալներ ու զեղչեր մեր բոլոր նոր հաճախորդներին` մարտի 8-ից մինչև հունիսի 8-ը: Սա մեր հոբելյանական մասնաճյուղն է ու շատ սպասված է»,- ասաց Անդրանիկ Խաչատրյանը:
Շաբաթական 7 օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 22։00-ն աշխատող «Արշակունյաց» մասնաճյուղում մատուցվում են Ամերիաբանկի առաջարկվող բոլոր ծառայությունները: Հաճախորդները նաև ինքնասպասարկման հնարավորություն են ունենալու` նորաբաց մասնաճյուղում գործում է Express banking ծառայության շնորհիվ:
Խաչատրյանի նշած արտոնություններից են նոր ֆիզիկական անձի անվճար հաշիվը ՝ անկախ արժույթի տեսակից ու անվճար միացումը «Ինտերնետ բանկինգ» համակարգին: Ընդ որում, անվճար Arca, Visa Electron կամ Maestro պլաստիկ քարտերի սպասարկման առաջին տարվա վճարը կզեղչվի, իսկ Visa/Master Gold կամ Platinum քարտերի առաջին տարվա սպասարկման համար 50 տոկոս զեղչ կլինի:
Իրավաբանական անձնանց դեպքում կազմակերպության 3 ղեկավարին կտրամադրվի վարկային քարտ՝ 1 տարվա անվճար սպասարկմամբ, ինչպես նաև Business քարտ ու Բանկ-հաճախորդ կամ Ինտերնետ բանկինգ համակարգ՝ 1 տարվա անվճար սպասարկմամբ:
Ամերիաբանկը նաև հնարավորություն է ընձեռելու Երևան Մոլի ու այնտեղ գործող խանութների բոլոր աշխատակիցներին տարեկան 18 տոկոսով վարկային գիծ ձեռք բերելեու` ամեն մեկին զուտ աշխատավարձի քառապատիկի չափով: Աշխատավարձային քարտերի սպասարկման համար առաջին տարում վճար չի գանձվի:
«Արշակունյաց» մասնաճյուղի բացումը նշանավորվեց անակնկալ պարային ֆլեշմոբով: Բանկի նոր մասնաճյուղում մարտի 8-ին նաև խաղարկություն կանցկացվի. ամբողջ օրվա ընթացքում հաճախորդները կտրոնի վրա նշելու են իրենց տվյալներն ու այն գցելու արկղը, որոնց խաղարկությունից էլ պարզ կլինի` ով կշահի iPad Air, ինչպես նաև 100 ու 50 հազար դրամանոց Visa նվեր-քարտեր:





