Գերմանական TÜV Rheinland միջազգային հեղինակավոր ընկերությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացրել է տարեկան աուդիտ` ստուգելու Ամերիաբանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:
TÜV Rheinland-ի աուդիտորը`Մարկ Զեյնունը, որը հանդիսանում է ընկերության հայաստանյան և լիբանանյան տնօրենը, բարձր է գնահատել 2013 թվականին Ամերիաբանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը և վերահաստատել Բանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:
«Անցած մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: Մասնավորապես, վերանայվել և կատարելագործվել են մանրածախ վարկավորման բիզնես գործընթացները` շեշտը դնելով հաճախորդներին արագ և բորձրորակ սպասարկելու վրա, մեծածավալ աշխատանքներ են կատարվել գործընթացների ավտոմատացման ուղղությամբ, մշակվել և ներդրվել են մի շարք նոր ծառայություններ, ինչպես նաև իրականացվել է շուրջ 160 բարելավում գործող գործընթացներում և համակարգերում: Այս ամենը վկայում է, որ Ամերիաբանկը չի սահմանափակվում միայն ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ ներդնում է այնպիսի գործիքներ և կիրառում այնպիսի մեթոդներ, որոնք բխում են Բանկի ռազմավարական պլանով նախատեսված զարգացման նպատակներից և կորպորատիվ կառավարման սկզբունքներից»,- նշել է Ինովացիաների և որակի բաժնի ղեկավար Արթուր Համբարձումյանը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:





