Հայաստանյան բանկերի կողմից 1 ԱՄՆ դոլարը դեկտեմբերի 8-ի դրությամբ գնվում է նվազագույնը 445, առավելագույնը՝ 450 դրամով: Rate.am –ի տրամադրած տվյալների համաձայն՝ վաճառում են նվազագույնը 453, առավելագույնը 465 ՀՀ դրամով:
Դոլարի առքի միջին փոխարժեքը 448,67 դրամ է, վաճառքինը՝ 459,90: Դեկտեմբեր 7-ի համեմատ դոլարն աճել է 0,44 կետով առքի, և 0,26 կետով վաճառի դեպքում:
Մեկ եվրոն գնվում է նվազագույնը 543 դրամով, առավելագույնը՝ 555 դրամով, իսկ վաճառվում նավազագույնը՝ 567,50 դրամով, առավելագույնը՝ 585 դրամով:
Եվրոյի առքի միջին փոխարժեքն է 550,41, վաճառքինը՝ 573,22 ։
Ռուսական մեկ ռուբլու առքը կազմում է նվազագույնը 8,10 դրամ, իսկ առավելագույնը՝ 8,57 դրամ։ Ռուբլին վաճառվում է նվազագույնը 8,82 դրամով, իսկ առավելագույնը՝ 9,60 դրամով։Ռուբլու առքի միջին փոխարժեքն է 8,38, վաճառքինը՝ 9,12 դրամ:
Ավելի ուշ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեկտեմբերի 8-ից մինչև տարեվերջ նոր մոտեցում է որդեգրում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառք` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
ՀՀֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դրամատունն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նպատակ ունենհալով նվազեցնելու ԿԲ ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:
Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։
ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։





